«Մի օր ես միլիարդատեր կդառնամ, բայց մարդկանց մեծ մասը կշարունակի ինձ ճանաչել որպես Սերենայի ամուսին». Ալեքսիս Օհանյան

Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր թվիթերյան էջում պատասխանել է հետևորդներից մեկի գրառմանն առ այն, որ հայագզի գործարարը դեմ չէ, որ իրեն առավելապես ճանաչում են որպես Սերենա Ուիլյամսի ամուսին:

«Մի օր ես միլիարդատեր կդառնամ, բայց մարդկանց մեծ մասը կշարունակի ինձ ճանաչել որպես Սերենայի ամուսին կամ Օլիմպիայի հայր. դա ինձ համար նորմալ է»,-գրել է միլիոնատեր:

Հիշեցնենք, որ Ալեքսիս Օհանյանն ու թենիսիստուհի Սեերնա Ուիլյամս ամուսնացել են 2017թ.: Նրանք ունեն մեկ դուստր` Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը: