53-ամյա Ջանլուկա Վական ընտանեկան հուզիչ կադր է ներկայացրել՝ ցույց տալով բնածին պաթոլոգիա ունեցող դստերը, ում օրերս վիրահատել են։
«Ամենահամեղ սենդվիչը։ Մենք միասին ավելի ուժեղ կդառնանք»,- կադրերը մեկնաբանել է Շերոնը։
Նշենք, որ փոքրիկը ծնվել է քիմքի ճեղվածքով, որն անվանանում են նաև «գայլի երախ»։
Նշենք, որ ավելի վաղ` դստեր վիրաահատությունից հետո, Ջանլուկան իր էջում գրել էր. «Այս շաբաթվա սկզբում մեր փոքրիկին վիրահատել են։ Ե՛վ մեզ, և՛ նրա համար շատ բարդ ու զգացմունքային շաբաթ էր։ Այն, որ մեր փոքրի երեխան այդքան լուրջ փորձություններով է անցնում, ինձ՝ որպես ծնողի, իսկապես, ցնցում է։ Մեր հրեշտակը չի դադրում զարմացնել ինձ։ Նա այնքան խիզախ էր, նուրբ ու հաճելի։ Հպարտանում եմ, որ նրա հայրն եմ։ Արցունքներն աչքերիս՝ դիմում եմ բոլոր ծնողներին, որոնք նմանատիպ փորձով են անցնում իրենց երեխաների հետ։ Հույս ունեմ՝ դուք միշտ պաշտպանված եք։ Մենք հիմա տանն ենք։ Մենք այնքան շնորհակալ ենք ու օրհնված»: