Աստղագուշակ ապրիլի 24-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Համառությունն ու նպատակասլացությունը կօգնեն հասնել նրան, ինչը մյուսներին չի հաջողվել: Օրը հնարավորություն կտա իրագործել համարձակ ծրագրերը, կյանքի կոչել վաղուց մտածածը: Դուք ձեր մտադրություններից չեք հրաժարվի, նույնիսկ եթե ամեն ինչ ուզածի նման չդասավորվի: Որոշ Խոյեր այսօր կհասնեն իրենց ամենակարևոր նպատակներին:

Ձեզ շատերը կուզենան աջակցել: Ինտուիցիան կօգնի համախոհներ ընտրել, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Պատահական ծանոթությունից կարող են սիրային հարաբերություններ սկսվել, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բազում հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանց թվում կլինեն այնպիսիք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Այդպիսի հնարավորություն շուտով կընձեռվի: Կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու դրանից օգտվել կարողանալը: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անսխալ կհուշի՝ ինչպես է լավ գործել:

Օրվա առաջին կեսին հնարավոր են լարված պահեր, տհաճ զրույցներ: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է ապագայի ծրագրեր կազմելու, դրանք մտերիմների հետ քննարկելու համար: Այդ հատվածում կարող եք գումարին վերաբերող որոշումներ ընդունել: Սխալվելու հավանականությունը նվազագույն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը բավական բարդ կլինի: Բանը ոչ թե իրադարձություների, այլ լարված հուզական դաշտի մեջ կլինի: Նույնիսկ սովորաբար հանգիստ Երկվորյակները դատարկ բաների պատճառով կանհանգստանան, իսկ տպավորվողները՝ էլ ավելի: Ժամանակի ընթացքում իրավիճակը կկայունանա, գործերի վրա կենտրոնանալը, սկսածն ավարտին հասցնելը կհեշտանան:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Այն հարմար է գործնական բանակցությունների և ընդհանրապես՝ կարևոր հարցերը քննարկելու համար: Ձեզ կհաջողվի ձեր տեսակետը հասցնել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն լսում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Աշխատեք դատարկ բաների պատճառով չբարկանալ: Այսօր կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դուք անպայման կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը, եթե հույզերին չտրվեք: Հաճախ օգտակար կլինեն հին ծանոթների խորհուրդները: Վատ մի զգացեք դիմել մարդկանց, որոնց փորձին վստահում եք:

Օրը հաջող է ֆինանսական տեսանկյունից: Այն դրամական մուտքեր է խոստանում և հնարավորություն կտա գործարքներ կնքել, որոնք նշանակալի եկամուտ կբերեն: Շահավետ գնումներ անելու շանս կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Արդյունավետ օր է, որը հնարավորություն կտա գլուխ հանել շատ գործերից ու հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ մյուսները անհաջողության են հանդիպել: Փոքրիկ թյուրիմացությունները չեն բացառվում, բայց դրանք ձեզ չեն շեղի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Օրը հարմար է ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել:

Երեկոն անսպասելի առաջարկների ժամանակ է, որոնց կուզենաք միանգամից համաձայնությամբ պատասխանել: Չի բացառվում, որ ծանոթներից մեկը լավ գաղափարով կամ կարևոր լուրով կիսվի: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը: Այսօր դուք կհուզվեք ու կանհանգստանաք դատարկ բաների պատճառով, նրա, ինչի վրա ի վիճակի չեք ազդել: Դուք իրավիճակը դեպի լավը փոխելու, վաղուց դրված նպատակին հասնելու հնարավորություն կունենաք: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը, ժամանակին գործելը: Շատ Կույսերի կօգնեն հին ընկերներն ու փորձված համախոհները: Համախոհների հետ շփումները կոգեշնչեն, հետաքրքիր գաղափարներ կտան:

Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից և սթրեսային իրավիճակներից: Օգտակար կլինի թուլանալն ու այնպիսի զբաղմունք գտնելը, որը կօգնի վանել տհաճ մտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շրջապատողների հետ լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի: Հաճախ մարդիկ, որոնց լավ եք ճանաչում, իրենց տարօրինակ կպահեն, ինչ-որ բանով տհաճ կերպով կզարմացնեն: Շատ նպատակների հասնելը ավելի հեշտ կլինի, եթե բացառապես սեփական ուժերի վրա հույս դնեք ու չսպասեք, որ ինչ-որ մեկը ձեզ օգնելու է կամ լավ խորհուրդ է տալու:

Լավ գաղափարներ կունենաք: Հաճախ դրանք կվերաբերեն աշխատանքին կամ բիզնեսին: Այդ գաղափարները կյանքի կոչելու համար հարմար պահն ավելի ուշ կգա, այնպես որ՝ համբերությամբ զինվեք: Լավ է ռիսկի չդիմեք այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին խուսափեք վեճերից: Դուք բռնկուն կլինեք, կտաքանաք դատարկ բաների պատճառով, կվիրավորեք մարդկանց, որոնց սիրում ու հարգում եք: Նշանի որոշ ներկայացուցիչների հանգիստ չեն տա անցյալի մասին տհաճ հուշերը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա:

Տրամադրությունը կլավանա, շատ Կարիճների այցի կգա ոգեշնչվածությունը: Օրվա երկրորդ կեսը բացառապես բարենպաստ ժամանակահատված է ստեղծագործ մոտեցում պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Շատ հարցերի լուծման դուք անսպասելի կողմից կմոտենաք, հաճախ կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Արդյունավետ օր է: Այն եղած կապերն ամրապնդելու, նոր ծանոթների հետ համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կտա: Երբեմն խոսքը միայն հեռու ապագայի նախագծերի մասին կլինի, բայց այստեղ էլ չարժե կասկածել նրանում, որ մտածածն իրագործվելու է: Որոշ Աղեղավորներ որոշումներ կընդունեն, որոնք շատ հաջող կլինեն մասնագիտական տեսանկյունից, նշանի ներկայացուցիչների առաջ էլ նոր հեռանկարներ կբացեն:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր են շահավետ գնումներ: Հաճախ հաջող կլինեն համարյա պատահական, առանց երկար մտածելու արված գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, թեթև ու հաճելի օր է: Հաճախ դուք դրված նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չեք ունենա: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն: Հիշեք, որ չի կարելի ժամանակը զուր վատնել, երկար ժամանակով հետաձգել գործերը: Եթե դուք լավ գաղափարներ ունեք, աշխատեք դրանք անհապաղ կյանքի կոչել:

Աշխատեք ձեր կյանք ինչ-որ անսովոր բան մտցնել, քանի որ նոր տպավորությունները շատ տեղին կլինեն: Նույնիսկ նոր երթուղով զբոսանքը կարող է թև տալ, ոգեշնչել ու հետաքրքիր գաղափարներ հուշել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի գաղափարներով լի կլինի: Ինտուիցիան անպայման կհուշի՝ դրանցից որոնք կարելի է միանգամից կյանքի կոչել, իսկ որոնք կարող են սպասել: Ձեր առաջ հետաքրքիր հնարավորություններ կբացվեն, աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք շրջապատողներին, միշտ աջակցություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Հնարավոր է հանդիպում մարդու հետ, որին վերջերս շատ էիք կարոտում:

Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է անհրաժեշտ, ֆինանսներն են: Գումարը դատարկ բաների վրա մի ծախսեք, գնումների հարցում էլ մի շտապեք: Լավ է այնպիսի գործարքներ չկնքեք, որոնք թեկուզ մի փոքր կասկածի տեղիք են տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը բարդ ու ոչ միանշանակ կլինի: Ծրագրերի հարցում որոշակիություն մտցնելը, առաջնահերթությունները դնելը բարդ կլինի: Որոշ Ձկների կօգնեն շրջապատողների խորհուրդները, բայց հաճախ ստիպված եք լինելու հույս դնել միայն սեփական ինտուիցիայի վրա: Իսկ ահա փորձը հաճախ անօգուտ կլինի, դուք լրիվ նոր իրավիճակներում կհայտնվեք, և սովորական մեթոդները կարող են անարդյունավետ լինել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հեշտ ու բարենպաստ կդասավորվի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Երեկոն հարմար է ընտանեկան տոնի համար, որի համար առիթ կգտնվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: