«Ես իմ պապի՝ Արշակ Մալխասյանի ծոռն եմ, և այն ամենը, ինչ լսել եմ, երբեք չեմ մոռանա»․ Գայանե Ասլամազյան

Վերջին տարիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանը սոցցանցերի իր էջերում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

«Այս լուսանկարում տատիս է, ավագ քրոջ և հայրիկի հետ: Իրենց հայրը լավ գիտեր կյանքի գինը և աղջիկներին, ինչպես տեսնում եք, ուժեղ և պայքարող էր դաստիարակում: Ես իմ պապի՝ Արշակ Մալխասյանի ծոռն եմ, և այն ամենը, ինչ լսել եմ, երբեք չեմ մոռանա: Թուրքին չեմ ներելու ընտանիքիս կորուստները, չեմ ներելու այն ցավը, որ պատճառել են իմ ազգականներին, չեմ ներելու, որ հատել են ընտանիքիս արմատները… Ես պահանջատեր եմ….

Ի դեպ, շնորակալություն եմ հայտնում այն անձնավորոuթյանը, ով տեսնելով Ինստագրամում տեղադրված վնասված հին լուսանկարը թարմացրել, նորոգել և ինձ է ուղարկել: Շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրել, իսկապես ուրախացրիք»,- լուսանկարին կից գրել է Գայանեն: