«Որտեղ էլ ապրենք, մենք երբեք չենք մոռանա»․ Գարիկ Մարտիրոսյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության հիշատակին

Ռուսաստանաբնակ հայ հայտնի շոումեն, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է անմոռուկի լուսանկար և կից գրառում կատարել։

«Անմոռուկը խորհրդանշում է այն, ինչ մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա․․․ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է: Միլիոնավոր մարդիկ ոչնչացվել են միայն այն պատճառով, որ նրանք հայ են։ Նրանք, ովքեր փրկվել են, ինչպես նաև նրանց սերունդները, այդ ժամանակվանից ի վեր ցրված են աշխարհով մեկ և ապրում են Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Ուկրաինայում, Արգենտինայում և այլ երկրներում, որոնք ընդունել են հայերին և նրանց համար դարձել են երկրորդ տուն: Եվ որտեղ էլ մենք ապրենք, մենք երբեք չենք մոռանա։ Անցել է 106 տարի, բայց մենք հիշում ենք․․․»։