«Երբեք չեմ մոռանա»․ Սիրուշոյի լուսանկարն ու տեսանյութը՝ ջահերով երթից

Երգչուհի Սիրուշոն, ով ևս երեկ մասնակցել է արդեն ավանդական դարձած ջահերով երթին, սոցցանցերի իր էջերում լուսանկար և տեսանյութեր է հրապարակել դրա ընթացքից։

«Երբեք չեմ մոռանա»,- իր էջերում հրապարակված սև-սպիտակ լուսանկարին կից գրել է երգչուհին։

Սիրուշոն նաև տեսանյութեր է հրապարակել Ինստագրամի Stories բաժնում ինչպես երթի ընթացքից, այնպես էլ հենց հուշակոթողի մոտից։

Հիշեցնենք, որ ջահերով երթը մեկնարկեց ապրիլի 23-ին ժամը 19։00-ին Ազատության հրապարակից։ Երթի մասնակիցները Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող բարձունքում՝ Ծիծեռնակաբերդում ծաղիկներ ծոնարհեցին անմար կրակի շուրջ՝ աշխարհից պահանջելով Հայոց Ցեղասպանության ճանաչում, դատապարտում, Թուրքիայից՝ հատուցում։