«Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում»․ Սեդա Ազնավուրը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա կապակցությամբ գրառում է կատարել

Աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը։

«1975 թվականի ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 148 բանաձևը՝ ապրիլի 24-ը հռչակելով որպես «Մարդկայն անմարդկայնության ազգային օր»։ Բանաձևում շեշտը դրված է ցեղասպանությունների և հատկապես Հայոց ցեղասպանության զոհերի վրա։ Զոհերը հավերժ կմնան մեր սրտերում»,- գրել է Սեդա Ազնավուրը։