«Ցեղասպանություն գործած թուրքիան 21-րդ դարում կրկին փորձեց վերացնել մեզ»․ Սոնա Ռուբենյան

Երգչուհի Սոնա Ռուբենյանը լուսանկար է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից և կից գրառում կատարել։

«Հիշում եմ և պահանջում…

Ցեղասպանություն գործած թուրքիան 21-րդ դարում կրկին փորձեց վերացնել մեզ, ռմբակոծեց խաղաղ բնակչությանը, գերի վերցրեց ու անմարդկային տանջանքների ենթարկեց իմ ժողովրդին,քանդեց ու պղծեց մեր եկեղեցիները,խաչքարերն ու գերեզմանները…

Ոչինչ չի փոխվել, ձեռագիրը նույնն է…

Մնում է մենք հասկանանք դա ու ճակատագրի բերումով,ունենալով նման հարևաններ,երբեք չկորցնենք մեր զգոնությունը,չհավատանք ստահոդ հորդորներին ու փրկությունը, խաղաղ ապրելու երաշխիքները գտնենք մեր մեջ՝ ուժեղանանք,զարգանանք ու առաջնորդվենք բացառապես ազգային գաղափարախոսությամբ…»,- գրել է երգչուհին։