Նրանք մի քանի տարի շարունակ գազանաբար մորթել են իմ նախնիներին և երկրի երեսից ցանկացել են  ջնջել իմ ազգը․ Գոհար Ավետիսյան

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում և դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, հարգում զոհերի հիշատակը՝  հրապարակելով լուսանկարներ ու տեսանյութեր։

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար բյութի-բլոգեր Գոհար Ավետիսյանը նոր գրառում է կատարել Ինստագրամի իր էջում․

«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:

Ուղիղ 106 տարի առաջ՝ 1915 թվականին, նրանք մի քանի տարի շարունակ գազանաբար մորթել են իմ նախնիներին և երկրի երեսից ցանկացել են  ջնջել իմ ազգը…

Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունն է …

Հիշում ենք, սգում և պահանջում ճանաչում»։