«Ես ուզում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին էլ իմանան որքան հնարավոր է շատ մարդիկ». Ժաննա Լևինա

Հայտնի շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Ինստագրամում գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին: Նա դրվագ է հրապարակել «Բառերի գաղտնի կյանքը» ֆիլմից, որտեղ հերոսները հիշում են Ադոլֆ Հիտլերի խոսքերը՝ Հայոց ցեղասպանության մասին:

«2015 թվականի ապրիլի 15-ին Եվրախորհրդարանն ապրիլի 24-ը հայտարարել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի եվրոպական օր։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության քրիստոնյա էթնիկ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումն է, որը տեղի է ունեցել 1915 թվականի գարնանից մինչև 1916 թվականի աշուն: Օսմանյան կայսրությունում այդ ժամանակ ապրում էր մոտ 1,5 մլն հայ։ Ցեղասպանության ժամանակ զոհվել է առնվազն 664 հազար մարդ։ Ենթադրություններ կան, որ զոհվածների թիվը կարող էր հասնել 1,2 մլն-ի։

Առաջին անգամ ցեղասպանություն եզրույթը շրջանառության մեջ է դրել հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը 1943 թվականին՝ այն օգտագործելով «Առանցքային պետությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» (1944) գրքում՝ նկատի ունենալով 1915 թվականին հայերի բնաջնջումը որպես ցեղասպանության հիմնարար օրինակ:

Իմ ժողովուրդը նույնպես վերապրել է ցեղասպանությունը, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին ու ճանաչում է այդ հրեշավոր փաստը։

Ես ուզում եմ, որ Հայոց ցեղասպանության մասին էլ իմանան որքան հնարավոր է շատ մարդիկ, որպեսզի միջազգային հանրությունը աչք չփակի դրա վրա։ Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, անցյալը պետք է կարողանալ ճանաչել: Առանց անցյալի սխալները գիտակցելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- գրել է Ժաննա Լևինան։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Zhanna Levina/Martirosyan (@jannalevina_martirosyan)