«Մենք պետք է նայենք ներկային և ապագային՝ հարգելով մեծ նախնիներին և անցյալը». Սարիկ Անդրեասյան

Պրոդյուսեր, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն Ինստագրամի իր էջում Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է հրապարակել, որում խոսվում է Հայաստանի, լեգենդար ու մարդկության զարգացման գործում իրենց ներդրումն ունեցած մարդկանց, Հայոց ցեղասպանության մասին։

«24.04.1915

Այս տեսանյութը մեր թիմը պատրաստել է դեռ մեկ տարի առաջ: Ես կարծում եմ, որ դժվար է գտնել մեր հիասքանչ ժողովրդին ու հայրենիքին ավելի լավ արտացոլող մեկ այլ բան։ Թող միշտ խաղաղություն լինի և ամենասարսափելին մնա անցյալում։ Մենք պետք է նայենք ներկային և ապագային՝ հարգելով Մեծ նախնիներին և անցյալը:

Հավերժ հիշատակ ցեղասպանության միլիոնավոր զոհերին։

Լինել ուժեղ, լինել միասնական, լինել կրթված։ Մեր ապագան մեր ձեռքերում է», – գրել է ռեժիսորն ու հավելել՝ #1915 #Հայաստան #Հայոց ցեղասպանություն հեշթեգերը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)