«Ես ինձ ձայնազուրկ չեմ զգում, իմ եղբայրների ու քույրերի տարիների աշխատանքն աննկատ չմնաց»․ Հրուշ Աճեմյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի ելույթին

ԱՄՆ-ում ապրող, արմատներով հայ վիզաժիստ, բյութի-բլոգեր Հրուշ Աճեմյանը մշտապես կանգնած է հայերի ու Հայաստանի կողքին, ինչը բազմիցս ապացուցել է։
Հրուշն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում կրում է կարմիր զգեստ, իսկ ձեռքերում պահում է կապույտ ու ծիրանագույն կտորներ։ Հրապարակմանը կից նա անդրադարձել է ԱՄՆ նախագահի ելույթին, որում նա օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։

«Միացյալ Նահանգների նախագահը երկար ժամանակ անց անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ես ինձ ձայնազուրկ չեմ զգում, իմ եղբայրների ու քույրերի տարիների աշխատանքն աննկատ չմնաց։ Ավելի քան 106 տարվա ցավ ու բողոք։ Մի մեծ թռիչք մարդկության համար։ Այսօր լի եմ զգացմունքներով։ Ի՞նչ եք կարծում», – գրել է հայուհին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hrush Achemyan (@styledbyhrush)