Սա երկար ճանապարհ էր հայ համայնքի համար, և ես ամեն տարի զգում էի, որ ավելի ու ավելի ենք մոտենում ցեղասպանության ճանաչմանը։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը անդրադառնալով ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ընդունմանը։
«Ավելի քան մեկ դար ճշմարտության համար պայքարից հետո հայ ժողովուրդը ստացավ ճանաչումը, որի համար բոլորս աղոթում էինք։ Նախագահ Բայդենը 1915 թվականի իրադարձություններն անվանեց ցեղասպանություն։
Սա երկար ճանապարհ էր հայ համայնքի համար, և ես ամեն տարի զգում էի, որ ավելի ու ավելի ենք մոտենում ցեղասպանության ճանաչմանը։ Վերջապես այդ օրը եկավ։
Ես այնքան հպարտ եմ իմ ժառանգությամբ, հպարտ եմ հայ համայնքներով և շնորհակալ եմ նախագահ Բայդենին` յուրաքանչյուր հայի այդ օրը շնորհելու համար, շնորհակալ եմ ճշմարտության համար։ Չնայած ոչինչ հետ չի բերի սպանված հայերին, բայց ես հույս ու եմ, որ նրանց ընտանիքները հիմա հանգստություն կզգան։ Ամեն տարի այդ օրը շարունակելու եմ հարգել և հիշել նրանց, ում կորցրեցինք, բայց հիմա արդեն հույսով, որ ցեղասպանության ճանաչումից հետո մենք երբեք թույլ չենք տա անցյալի ոճրագործությունները կրկնվեն։
Շնորհակալություն նախագահ Բայդեն, ճշմարտությունն ասելու ձեր խիզախության համար, որը մյուսները նախընտրեցին թաքցնել»,-գրել է Քիմ Քարդաշյանը։