Իլոն Մասկը կվարի երեկոյան երաժշտա-հումորային հաղորդում․ մանրամասներ

Ամերիկյան «Tesla» և «SpaceX» ընկերություններ սեփականատեր Իլոն Մասկը կվարի երեկոյան երաժշտա-հումորային Saturday Night Live հեռուստածրագիրը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NBC-ին:
Հաղորդվում է, որ հաղորդման առաջին թողարկումը եթեր է հեռարձակվելու մայիսի 8-ին, իսկ երաժշտական հյուրը Մայլի Սարիուսն է լինելու:
Forbes պարբերականի տվյալներով՝ Իլոն Մասկն այս պահին աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդն է՝ 151 մլրդ դոլար կարողությամբ՝ զիջելով միայն «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին: