Հայ մասնակիցը դարձավ ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթողը

Ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի հաղթող է դարձել 28-ամյա Սյուզաննա Մելքոնյանը։ Երգչուհին որպես մրցանակ ստացել է 1 մլն ռուբլի, ինչպես նաև նրան հնարավորություն կընձեռվի ձայնագրել սեփական երգը։
«Այո, ես հաղթել եմ, սիրում եմ ձեզ»,- իր էջում գրել է երգչուհին։

Նշենք, որ իր առաջին ելույթի ժամանակ Սյուզաննան ստացել էր 100 ձայնից 99- ը։ Նա կատարել էր Roxette խմբի It must have been love ստեղծագործությունը, որով իր պաշտոնական էջում կիսվել էր խումբը։