Այս գիշեր «Դոլբի թատրոնում» անցկացվելու է «Օսկարի» 93-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը

Ապրիլի 25-ին (Երևանի ժամանակով՝ ապրիլի 26-ի գիշերը) «Դոլբի թատրոնում» անցկացվելու է «Օսկարի» 93-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ի դեպ, կինոյի ասպարեզում այս հեղինակավոր մրցանակի համար կպայքարեն երկու ամերիկահայ գործիչներ։

Մադլեն Շարաֆյանի «Burrow» («Բույնը») ֆիլմն առաջադրված է «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

«Judas and the Black Messiah» («Հուդան և սև մեսիան») ֆիլմն առաջադրված է միանգամից 6 անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերներից մեկը մեր հայրենակից Սև (Սևակ) Օհանյանն է։

«Օսկարը» կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի ամենամյա ազգային մրցանակն է, որը հանձնվում է 24 հիմնական անվանակարգերում։