«Fight for You» երգը «Օսկար» է նվաճել

«Հուդա և սև մեսիա» ֆիլմից «Fight for You» Օսկար մրցանակի է արժանացել «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում, Օսկար մրցանակաբաշխությունը ԱՄՆ-ում հեռարձակվել  է ABC հեռուստաալիքով:

Այս անվանակարգում Օսկար մրցանակի համար պայքարում էին նաև «Hear My Voice»-ը «Չիկագոյի յոթնյակի դատավարությունը» ֆիլմից, «Husavik»-ը՝ «Եվրատեսիլ երաժշտական ​​մրցույթ.  Fire Saga խմբի պատմությունը» ֆիլմից, ինչպես նաև « Io sì»-ը (Seen)՝ «Ամբողջ կյանքն արջևում է» ֆիլմից և «Speak Now» երգը՝ «Մեկ գիշեր Մայամիում» կինոնկարից։

«Լավագույն ինքնատիպ երաժշտություն» անվանակարգում մրցանակը բաժին հասավ «Հոգի» անիմացիոն ֆիլմի երաժշտության ստեղծողներին: