Մահացել է Lanvin և Yves Saint Laurent նորաձևության տների դիզայներ Ալբեր Էլբազը

Փարիզում մահացել է դիզայներ Ալբեր Էլբազը, որը մեծ ճանաչում էր ձեռք բերել աշխատելով այնպիսի նորաձևության տներում, ինչպիսին են Lanvin-ը և Yves Saint Laurent-ը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դիզայները մահացել է 59 տարեկանում:

Մահվան մասին լուրը հաստատել է դիզայների գործընկերը, որի հետ վերջերս ստեղծել էին AZ Factory համատեղ ապրանքանիշը: Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ:

Նրա գործընկերոջ խոսքով՝ նորաձևության հարցում յուրահատուկ հայացքների շնորհիվ Էլբազն այնպիսի հագուստ էր ստեղծում, որում «կանայք իրենց գեղեցիկ և հարմարավետ էին զգում»:

Էլբազը ծնվել է Մարոկկոյում, մեծացել Իսրայելում: Էլբազը 1900-ականներին աշխատել է Yves Saint Laurent նորաձևության տանը, իսկ 2001թ.-ին դարձել է Lanvin նորաձևության տան կրեատիվ տնօրենը: Նրա մոդելավորած զգեստները կրել են Հոլիվուդի տարբեր ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ Մերիլ Սթրիփը, Նիկոլ Քիդմանը, Ումա Թուրմանը, Դեմի Մուրը: