Համացանցում քննարկում են Բրեդ Փիթի նոր սանրվածքը (լուսանկարներ)

57-ամյա Բրեդ Փիթի հայտնվելն Օսկար մրցանակաբաշխությանն այս տարի միանգամայն սպասելի էր. դեռևես արարողությունից առաջ հայտնի էր դարձել, որ դերասանը մրցանակ կհանձնի մրցանակակիրներից մեկին: Բայց որ նրա անձը մրցանակաբաշխությունից հետո կդառնար համացանցի ամենաքննարկվողներից մեկը, դժվար թե կարելի էր ենթադրել: Եվ ամեն ինչի պատճառը նրա նոր սանրվածքն է, որով Փիթը ներկայացել է արարողությանը:

Դերասանը երկարացրել է իր մազերը և հավաքել դրանք փոքրիկ պոչի ձևով: Փիթի նոր կերպարը հիացրել է համացանցի օգտատերերին:

Իհարկե, առաջին անգամը չէ, որ Փիթը հանդես է գալիս նմանատիպ սանրվածքով: 90-ականներին նրան հաճախ կարելի էր տեսնել այս կերպարում: Հնարավոր է, որ նոր սանրվածքը դերասանի բեմական կերպարի մի մասն է կինոյում իր հերթական դերի համար: