Պուտինի համար անհատական սպորտային հագուստ է կարվել

«Շիշկին կարուձևի արտադրամաս» ընկերությունների խմբի հիմնադիր և գործադիր տնօրեն Դմիտրի Շիշկինը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է այն սպորտային հագուստի մասին, որը նա անցած տարվա հունիսին կայացած հանդիպումից հետո կարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար:

«Վլադիմիր Վլադիմիրովիչի համար հագուստը կարվել է L բազային չափով, բայց, իհարկե, ըստ անհատական չափումների: Հավաքածուի հիմնական գույնը սև է՝ մոխրագույն, սպիտակ և կարմիր շեշտադրումներով: Հավաքածուի առանձնահատկությունն այն է, որ մենք ոչ միայն այն կարել ենք մեր երկրում, այլ նաև դրա ստեղծման համար անհրաժեշտ նյութերի 99 տոկոսը տեղական ծագման են», – ասել է դիզայները և հավելել՝ այն գրեթե 100 տոկոսով արտադրված է Ռուսաստանում:

«Նախագահի համար կարված մարզահագուստի գործվածքների մեծ մասը բնական էին, կա՛մ բամբակյա կա՛մ բրդյա՝ միևնույն ժամանակ սինթետիկ նուրբ հավելումով՝ ավելի մեծ գործունակության և ամրության համար»,- մանրամասնել է նա:

Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե ինչ հստակ տեսք ունի մարզահագուստը:

Հիշեցնենք՝ 2020 թվականի հունիսի սկզբին Պուտինը հանդիպում էր անցկացրել թեթև արդյունաբերության ոլորտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Շիշկինը, ելույթ ունենալով հանդիպման ընթացքում, նախագահին առաջարկել էր, որ վերջինիս համար կարի Putin Team սպորտային հագուստի հավաքածու, որին երկրի ղեկավարը համաձայնել էր: