Հայտնի է՝ ովքեր կժառանգեն արքայազն Ֆիլիպի ունեցվածքն ու տիտղոսը

Հայտնի է դարձել, թե ով կստանա Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի ժառանգությունը, գրում է Daily Express-ը։

Արքայազն Ֆիլիպի կարողությունը գնահատվում է 10-30 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրա ժառանգության մեծ մասը ոչ թե գումար է, այլ արժեքավոր իրեր ու անշարժ գույք։ Բացի այդ՝ արքայազնը տարբեր ընկերությունների արժեթղթեր ուներ, արվեստի գործեր ու հազվագյուտ գրքերի հավաքածու։

Սպասվում է, որ Ֆիլիպի ժառանգության հիմնական մասը բաժին կհասնի թագուհուն։ Պոնին ու նրա սիրելի մուգ կանաչ կառքը կժառանգի 17-ամյա Լուիզա Վինձորը՝ Ֆիլիպի կրտսեր որդու՝ արքայազն Էդվարդի դուստրը։ Էդվարդը կստանա Էդինբուրգի դուքս տիտղոսը, որը կենդանության օրոք պատկանում էր հորը, սակայն դա տեղի կունենա միայն Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո։ Տիտղոսը նրան փոխանցելու մասին որոշումը կայացվել է դեռ 1999թ․-ին։

Արքայազն Ֆիլիպը 99 տարեկանում մահացել է ապրիլի 9-ին։ Ապրիլի 17-ին նրան ժամակավորապես հուղարկավորել են Վինձորյան ամրոցում։ Եղիսաբեթ Երկրորդի մահվանից հետո նրան կվերահուղարկավորեն այն հատվածում, որտեղ հանգչում են նրա ծնողները։