«Այսօր իմացա նրա մահվան լուրը, իմ սիրտը կոտրվեց»․ Քիմ Քարդաշյան (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ հարգանքի տուրք մատուցելով հայտնի դիզայներ Ալբեր Էլզասին, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Հրապարակած լուսանկարներին կից Քարդաշյանը գրել է․ «Սիրելի Արբեր Էլզաս։ Երբ այսօր իմացա նրա մահվան լուրը, իմ սիրտը կոտրվեց։ Փարիզ իմ առաջին այցի ընթացքում ես զարմացած էի։ Նա ամենաջերմ և հյուրընկալ մարդն էր»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Փարիզում մահացել է դիզայներ Ալբեր Էլբազը, որը մեծ ճանաչում էր ձեռք բերել աշխատելով այնպիսի նորաձևության տներում, ինչպիսիք են՝ Lanvin-ը և Yves Saint Laurent-ը: Դիզայները մահացել է 59 տարեկանում՝ կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով։

Քիմը պատմել է, որ Ալբերը նախապատրաստել է նրան Vogue ամսագրի համար իր առաջին նկարահանմանը և շապիկի լուսանկարում կրած զգեստը (2014 թվականի ամսագրի շապիկին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն են) նվիրել նրան որպես հիշատակ։

Լուսանկարում Քիմ Քարդաշյանը կրում է սպիտակ մետաքսե անթև զգեստ։ Այս լուսանկարը բազմաթիվ քննարկումների առիթ է հանդիսացել, քանի որ առաջին անգամն էր, որ Vogue ամսագրի շապիկին հատնվում էր ո՛չ թե դերասան կամ երգիչ, այլ իրապատում շոուի աստղ։