«Կիլոմետրեր». Սևակ Խանաղյանը երաժշտասերներին է ներկայացրել նոր երգի հոլովակը

Երգիչ, երգահան Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Կիլոմետրեր» երգի տեսահոլովակը, որն արդեն համացանցում է: Երգի երաժշտության և բառերի հեղինակը Սևակ Խանաղյանն է, տեսահոլովակի ռեժիսորը Դավիթ Նավոյանն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում:  Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը  «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում: