Անի Երանյանի պատասխանը Մովսես Երեմյանին նմանվելու մասին մեկնաբանությանը

Դերասանուհի Անի Երանյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ԱՄՆ–ից և մակագրել․«Եղիր` ահա իմ պատվիրանը քեզ: Թույլ տուր կողքովդ անցնել` չխաթարելով ծաղկումդ իմ շնչով…. Ու Չգիտեմ ինչից են պատրաստված հոգիները, բայց իմն ու նրանը նույնն են… պարզվեց»։

Լուսանկարի մեկնաբանություններում շատերը կրկին սկսել են քննարկել Անիի այժմյան կերպարը, դաջվածքները։ Դերասանուհին պատասխանել է է մեկնաբանություններից մի քանիսին։

Հետևորդներից մեկը նկատել է, որ այսպես Անին շատ է նմանվել նախկին ընկերոջը՝ դերասան Մովսես Երեմյանին, ի պատասխան` դերասանուհին ժպիտով գրել է․ «Եղբայրս է, դրանից է»։

Հետևորդներից մեկ ուրիշն էլ նկատել է, որ Անին մեծ համբերություն ունի, որ այսպես պատասխանում է մեկնաբանություններին։«Այո, իմ համբերությունը երկաթյա է»,- պատասխանել է դերասանուհին։