Օրեր առաջ դերասանուհի Ռիզ Ուիզերսփունը հյուրընկալել է լրագրողներին Մալիբուում գտնվող իր շքեղ առանձնատանը, որը գեղեցկուհին ձեռք է բերել 6,25 միլիոն դոլարով:
Տունը ոչ միայն շատ մեծ է, այլ նաև ունի 5 ավտոտնակ և սեփական ձիարանը: Ռիզին խենթանում է ձիերի համար, և ողջ ազատ ժամանակն անցկացնում է այդ հրաշք կենդանիների հետ:
Տունը կառուցվել է դեռ 1949 թվականին:
Դերասանուհին միշտ երազել է ապրել նման խաղաղ ու հանգիստ միջավայրում: Նա երազում է շատ երեխաների մասին և միշտ ձգտում է, որպեսզի իր հսկա առանձնատունը մարդաշատ լինի:
«Միշտ կարծել եմ, որ նման մեծ առանձնատներում պետք է բնակվեն բազմանդամ ընտանիքներ, որպեսզի տան ոչ մի անկյուն դատարկ չմնա: Դա իմ մեծ երազանքն է»,- կիսվել է լրագրողների հետ զրույցում դերասանուհին: