Մոնիկա Գրիգորյանը ներկայացրել է «Հրեշտակների ձորում» իրականացված իր նոր ֆոտոշարքը

Այս տարի «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը։ Մրցույթը համավարակի պատճառով հետաձգվել էր և կանցկացվի մայիսի 16-ին՝ ԱՄՆ Ֆլորիդա նահանգում:
Մոնիկան այժմ սովորում է Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ինչպես նաև թուրքերեն լեզուներին: Գեղեցկուհին իր մոդելային կարիերան սկսել է՝ 2019-ին մասնակցելով  «Միսս Արմենիա» մրցույթին։

Մրցույթին ընդառաջ Մոնիկան ներկայացրել է իր նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար։ Լուսանկարահանումն իրականացվել է «Հրեշտակների ձոր» կոչվող վայրում ։