Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Instagram-յան էջում պատասխանել է հետևորդների հարցերին։ Հետևորդները երգչուհուն մի քանի հարց են ուղղել, այդ թվում այն մասին՝ արդյոք կուզենար անցյալում ինչ-որ բան փոխել։
«Ես ոչինչ չէի փոխի իմ անցյալում։ Ամենն, ինչ տեղի է ունեցել՝ և՛ լավը, և՛ վատը, ճակատագրի կողմից նախանշված էր իմ գիտակցության տրանսֆորմացիայի և անձնային աճն ուժեղացնելու համար։ Այնպես որ, ես շնորհակալ եմ և՛ անցյալիս, և՛ ներկայիս, և՛ ապագայիս»,- պատասխանել է երգչուհին։ Անդրադառնալով հարցին, թե ինչ անել, երբ սիրտը մի բան է ասում, ուղեղն՝ այլ, Անահիտ Սիմոնյանը նշել է. «Աշխատեք գլխով մտածել, որքան էլ դա բարդ թվա»։