Երևանում կցուցադրվի կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը

Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը, որն էկրան չի բարձրացել 21 տարի։ Կինոյի երկրպագուները կարող են այն դիտել ապրիլի 28-ին Կինոյի տանը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից հայտնում են, որ Կարեն Գևորգյանը ֆիլմը նկարահանել է 2000 թվականին:

«Այս ֆիլմում «քննարկվում» են Արցախյան պատերազմի, պետության ու պետականության, հաղթանակի ու պարտության, անկախության ու ստրկամտության, ազատության ու հպատակության, դավաճանության ու հերոսության, ազգային ինքնագիտակցության և բազում այլ խնդիրներ: Այն հայացք է նետում մեր պատմությանը, ստին ու ճշմարտությանը, կեղծիքին և իրականությանը»,-ասվում է միության տարածած հաղորդագրության տեքստում:

Տարիներ առաջ կինոռեժիսոր Կարեն Գևորգյանը հեռացել է Հայաստանից: 1981 թվականին նրա նկարահանած «Հրաժեշտ սահմանագծից անդին» խաղարկային ֆիլմի ցուցադրությունն արգելվել է:

Կարեն Գևորգյանը «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է մի շարք հայտնի ֆիլմեր՝ «Տերն ու ծառան» (օպերատոր), «Խաչմերուկ», «Օգոստոս», «Կոչեմ ապրողաց», «Հայոց տուն» և այլ ֆիլմեր:

Կարեն Գևորգյանի ֆիլմերը հիմնականում ուսումնասիրում են հասարակության խնդիրները:

Գևորգյանն ավարտել է ՌՊԿԻի (ВГИКօպերատորական ֆակուլտետըԱշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։ Այնուհետև 1967 թվականին Մոսկվայում ավարտել է բարձրագույն ռեժիսորական դասընթացները (Լեոնիդ Տրաուբերգի արհեստանոց)։ Աշխատել է «Մոսֆիլմ», «Ցենտրնաուչֆիլմ», Երևանի փաստավավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1970-1981 թթկրկին աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:

Հայաստանից հեռանալուց հետո աշխատել է «Լենտելեֆիլմ» Դովժենկոյի անվան ստուդիայում (Կիև)։ 1993 թվականին հիմնադրել է «Նավիգատոր» ստուդիանԴասավանդում է Ռուսաստանումվարում է հեռուստատեսության և խաղարկային կինոյի ռեժիսորների արհեստանոց: