Մեկնարկել է «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացումը. ուղիղ եթեր

Ապրիլի 26-ին՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացումը։
Երեկոն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 106-րդ տարելիցին և Սուրբ նահատակների հիշատակին:
«Եռաձայն պատարագը» խնկարկում և հարգանքի տուրք է անմեղ զոհերի հիշատակին, որոնք ցեղասպանվեցին 1915-ին հայրենի բնօրրանում:
«Եռաձայն պատարագը» կյանքի է կոչվել «Լույս» հիմնադրամի հովանավորությամբ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես ներկա է եղել ներկայացմանը։