«Օսկարով» հետաքրքրվողների քանակը նվազել է. հեռուստադիտողների կտրուկ անկում է գրանցվել

Ամերիկյան ABC հեռուստաալիքով հեռարձակվող «Օսկար» կինոմրցանակի հանձնման արարողությունը կիրակի օրը դիտել է ընդամենը 9,8 միլիոն մարդ, ինչն ամենացածր ցուցանիշն է դարձել մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է Nielsen հետազոտական ծառայությունը:

Այսպիսով` նախորդ տարի սահմանված հակառեկորդն արդեն նոր փոխարինող տվյալներ ունի։ Նշենք, որ 2020-ին ABC հեռուստաալիքով արարողությունը դիտել էր 23,6 մլն մարդ։ Իսկ ահա ներկայիս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 58%- ով ցածր է։

Հետազոտական ծառայության տվյալներով ՝ յոթ տարի առաջ արարողությունը հավաքել է ավելի քան 40 մլն հանդիսատես:

Հատկանշական է, որ ընթացիկ տարում ընկել նաև «Գրեմմի» երաժշտական մրցանակների հանձնման արարողության հանդիսատեսների թիվը։ Ըստ New York Times-ի` CBS հեռուստաալիքով հաղորդումը դիտել է ընդամենը 8,8 միլիոն մարդ: