«Աստված իմ, ինչպիսի գեղեցկություն». Մելաձեն նորածին դստեր հետ լուսանկար է հրապարակել

Օրեր առաջ երգիչներ Վալերի Մելաձեն և Ալբինա Ջանաբաևան երրորդ անգամ ծնողներ են դարձել։ Փոքրիկի լույս աշպարհ գալուց մոտ երկու շաբաթ անց հայրիկը ինստագրամյան էջում առաջին կադրերն է հրապարակել նորածին դստեր հետ։

Երգիչը կադրում բռնել է դստեր ձեռքը, իսկ մեկնաբանություններում պատմել է զգացմունքների մասին, որոնք առաջացրել է շփումը փոքրիկ երեխայի հետ։ «Որքան ջերմություն ու երջանկություն է ինձ հաղորդում այդ փոքրիկ ափին հպվելը»,- գրել է Մելաձեն։

Երկրպագուները նշել են, որ այս կադրը կարող է հուզել ցանկացածի և որ այն փոխանցում է յուրահատուկ հույզերը, որոնք այժմ զգում է արտիստը։ «Աստված իմ, ինչպիսի գեղեցկություն»,- լուսանկարի մեկնաբանություններում հիացել է Ալեքսեյ Չումակովը։

Մելաձեն մեծ պատասխանատվությամբ է մոտենում «երիտասարդ հայրիկի» իր տիտղոսին։ Օրերս նա ցույց էր տվել, թե ինչպես է անձամբ խանութներ այցելում՝ գնելով դստերն անհրաժեշտ իրեր։ Բացի այդ՝ պարզվել է, որ Ալբինա Ջանաբաևան ու Մելաձեն հրաժարվել են դայակից։ Երգչուհին ծրագրում է չաշխատել առաջիկա կես տարում և ինքնուրույն հոգ տանել փոքրիկի մասին։ Ի դեպ, ընտանիքը միասին է նրա համար անուն ընտրել՝ հաշվի առնելով մեծ երեխաների ցանկությունը։ Սակայն ամուսինները դեռևս չեն բացահայտել գաղտնիքը։