«Օսկար» մրցանակաբաշխությունից հետո հայտնի դերասանուհին զգեստի պատճառով մեմերի հերոս է դարձել

Հայտնի դերասանուհի Լորա Դերնը սոցիալական ցանցերում մեմերի հերոս է դարձել «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը կրած զգեստի պատճառով։ Հրապարակումների վրա, որոնք հայտնվել են Twitter-ում, ուշադրություն են դարձրել Bustle-ի լրագրողները։

54-ամյա դերասանուհին կրում էր Oscar de la Renta լյուքս դասի ապրանքանիշի սև զգեստը, որը զարդարված է սպիտակ փետուրներով։ Դերնը հագուստի գույնի բարձրակրունկներ էր կրում։ Միայն թե զգեստը շատերին ծիծաղեցրել է ջայլամի, ինչպես նաև «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի հերոսին նմանության պատճառով։

«Լորա Դերնը կրկնօրինակել է Ֆիֆիի կերպարը «Գեղեցկուհին և հրեշը» մուլֆիլմից, ծիծաղելի է», «Կիսով չափ կին, կիսով չափ՝ ջայլամ», «Լորա Դերնն այնպիսի տեսք ունի, կարծես նոր է դուրս եկել դեպրեսիայից», «շատ տարօրինակ զգեստ է»,- մեկնաբանել են օգտատերերը։