Տիմատիի թիկնապահը բացահայտել է իր աշխատավարձի չափը

Ռուս ռեփեր Տիմատիի անվտանգության ծառայության ղեկավար Դմիտրի Եգորովը խոսել է իր աշխատանքի մասին, ինչպես նաև բացահայտել անվտանգությունում ներգրավված աշխատողների աշխատավարձի չափը: Նա երկուշաբթի, ապրիլի 26-ին, NTV YouTube-ի ալիքում հրապարակված «Звезды сошлись»  շոուի եթերում կիսվել է այդ տեղեկատվությամբ։

Եգորովի խոսքով՝ տասը հոգի է ներգրավված հիփ-հոփ արտիստի անձնական անվտանգության մեջ: Նրանցից վեցը թիկնապահ է, չորսը՝ վարորդ: Եգորովը նշել է, որ թիկնապահները միշտ ուղեկցում են արտիստին. Տիմատին նստում է մի մեքենա, իսկ թիկնապահները՝ մեկ ուրիշ:

«Նա լավ է վճարում»,- ասել է Եգորովը հաղորդման եթերում: Տղամարդը պարզաբանել է, որ իր աշխատավարձը մի փոքր պակաս է միլիոնից: Նա նաև նշել է, որ դեմ չէր լինի աշխատավարձի բարձրացումից։