Քիմ Քարդաշյանը SKIMS-ի նոր հավաքածուի ֆոտոշարքում կրում է ամուսնական մատանին (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուից, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և նշում, որ լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրում է իր ամուսնական մատանին։

40-ամյա հեռուստաաստղը լուսանկարներից մեկում նստած է սեղանի շուրջ՝ ձեռքին The Informer թերթը, որի շապիկին գրված է․ «Աշխարհի ո՞ր մասում է Քիմ Քարդաշյանը». նրա մատին երևում է ամուսնական մատանին։

Լուսանկարում Քարդաշյանը կրում է SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուի մոխրագույն հանդերձանքներից մեկը՝ գլխին սրբիչ։ Մեկ այլ լուսանկարում Քիմը կրում է հավաքածուի այլ հանձերձանք՝ այն համադրելով ադամանդե օղերի և վզնոցի հետ, իսկ գրկում սև շուն է։

Լուսանկարներին և տեսանյութերին կից Քիմը գրել է․ «Չեմ կշտանում կերպարից։ Այս հավաքածուն առանձնանում է  նոր՝ գերփափուկ գործվածքով։ Սրանք մեր արտադրած ամենափափուկ գիշերազգեստներն են և ես անհամբեր եմ, երբ են բոլորը դա զգալու»։