Գոհար Ավետիսյանի ճոխ հանգիստը Դուբայում․ նրա հետ են նաև ծնողները

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին ընտանիքի հետ հանգստանում է Դուբայում, նրա հետ են նաև ծնողները՝ Սմբատն ու Նաիրան։ Ինստագրամի իր էջի Stories բաժնում դիմահարդարը ցույց է տվել, որ իրենք ոչ թե հյուրանոցում են, այլ վիլլայում, որտեղից ծովն ընդամենը մի քանի քայլ է հեռու։ Գոհարը նաև լուսանկարներ է հրապարակել որդու՝ 9 ամսական Գասպարի հետ։

Բացի այդ, դիմահարդարը հարցուպատասխան է կազմակերպել իր էջում: Գոհարին հարցրել են, թե ի՞նչ չի կարելի հանդուրժել ամուսնության մեջ, իսկ Գոհարը պատասխանել է․ «Ես այս մասին շատ մտքեր ունեմ, բայց, կարծում եմ, ավելի վատ զգացում չկա, քան այն, երբ քեզ չեն սիրում և հարգում։ Գալիս է անտարբերություն, որը սպանում է»։

Հարցին, թե ե՞րբ է պատրաստվում անել մարմնի պլաստիկ երկրորդ վիրահատությունը, նա պատասխանել է՝ աշնանը։

Նշենք, որ ապրիլի սկզբին Գոհարն ամուսնու հետ հանգստի էր մեկնել Մալդիվներ։ Նա լուսանկարներ էր հրապարակել և ցույց տվել կառուցվածքը մարմնի պլաստիկ վիրահատությունից հետո, որին դիմել էր նախորդ տարի: Նա խոստովանել էր, որ միշտ բարդութավորվել է ավելորդ քաշից և իր կազմվածքից: Որդու ծննդից հետո Գոհարը կրկին գիրացել էր: Նա ընդգծել էր, որ պլաստիկ վիրահատության միջոցով ոչ թե ազատվել է ավելորդ քաշից, այլ փոխել է կազմվածքը: