«Այնքան շատ սեր կա այս քաղաքում»․ Աստղիկ Սաֆարյանի հանգիստը Դուբայում (լուսանկարներ)

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն այս օրերին իր հանգիստն է վայելում Դուբայում, որտեղից պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում։

«Այնքան շատ սեր կա այս քաղաքում»,- լուսանկարներից մեկը մակագրել է երգչուհին։ Մեկ այլ լուսանկարի կից նա գրել է․ «Դուբայ, զբոսանք լավ ընկերների հետ»։

Երգչուհին այնտեղ է քրոջ՝ Համեստի հետ։

Նշենք, որ հանգստի մեկնելուց առաջ Աստղիկը լսարանին ներկայացրեց իր չորրորդ ձայնասկավառակը և տոնեց գործունեության 15-ամյակը։