Իլոն Մասկի ընկերուհին պատասխանել է «կանանց հանդեպ Մասկի վատ վերաբերմունքի» մասին քննադատություններին (լուսանկարներ)

Ամերիկյան SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր, գործարար, միլիարդատեր Իլոն Մասկի ընկերուհին՝ Գրայմս բեմական անունով հայտնի կանադացի երգչուհի Քլեր Բուշեն, TikTok-ում պաշտպանել է իր ընկերոջը, գրում է Daily Mail-ը։

Մասնավորապես՝ 33-ամյա Բուշենը պատասխանել է իր տեսանյութի տակ օգտատերերի՝ «կանանց հանդեպ Մասկի վատ վերաբերմունքի և մոլորակը և մարդկությունը ոչնչացնելու» մասին քննադատություններին։

«Գրայմս, ի՞նչ ես անում մի մարդու կողքին, որը ոչնչացնում է մոլորակը և մարդկությունը»,- գրել է օգտատերերից մեկը, ինչին ի պատասխան երգչուհին պատասխնել է՝ «Մասկի ամբողջ կարիերան ուղղված է կայուն շրջակա միջավայրի ստեղծմանը»։

Նշվում է, որ մի շարք օգտատերեր Tesla-ի 49-ամյա գլխավոր ղեկավարին մեղադրել են նաև կանանց հանդեպ նրա վերաբերմունքի համար։

«Կփորձեմ շտկել մոլորությունները»,- մեկնաբանություններից մյուսին պատասխանել  է Գրայմսը։