Նազիկ Ավդալյանի նոր լուսանկարներն ու ոճային փոփոխությունը

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է Ինստագրամում։ Նրա նոր լուսանկարներում նկատելի է նաև սանրվածքի փոփոխությունը։

Ժամանակին շատ քննարկվեց Նազիկի՝ երկար վարսերից հրաժարվելը։ Այն ժամանակ նա ասել էր, որ հոգնել էր երկար սանրվածքից և փոփոխություն արել առանց տատանվելու։ Այժմ Նազիկը վերադարձել է երկար սանրվածքին։ Ծանրամարտիկը միշտ փորձում է պահել կանացիությունը, թեև իր աշխատանքային ոլորտը դա փոքր–ինչ ավելի բարդ է։ Տարիների ընթացքում նկատելի է նրա արտաքին փոփոխությունը։

Նազիկը հիմա սպորտով ակտիվ չի զբաղվում, դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնում: