Ճանաչված երգչուհի Իվետա Մուկուչյանը Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել ու հուզիչ գրառում կատարել։
«Երբ աչքերդ փակում ես ու շուրջբոլորդ լռում է, լսում ես ներքին ձայնդ, կարևորն այն է, որ խղճիդ հետ համերաշխ լինես ու ներդաշնակ լինես նաև արածդ քայլերի հետ»,- գրել է երգչուհին։
Նա վստահ է, որ ամենակարևորն այն է, որ մարդն իր խղճի առաջ մեղք չունենա։
«Ամեն մեկս պետք է կարողանանք թեկուզ փոքր բան անել, որպեսզի ամուր լինենք, ու մեր երկիրն էլ ամուր լինի։ Միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի… Մենք շատ ենք հեռացել հավատքից, մաքուր արժեքներին և հավատքին վերադառնալը կլինի մեր բոլոր հաղթանակների առաջին քայլը»,- գրել է երգչուհին:
Посмотреть эту публикацию в Instagram