JAY-Z-ն պատմել է` ինչպես են ինքն ու Բեյոնսեն փորձում բավարար ժամանակ տրամադրել երեխաներին

Ամերիկացի ռեփ կատարող JAY-Z-ն The Sunday Times-ին տված բացառիկ հարցազրույցում պատմել է կնոջ՝ հայտնի երգչուհի Բեյոնսեի հետ իրենց երեխաներին սիրով ու ջերմությամբ շրջապատելու մասին։

«Երեխայի համար ամենակարևորը սիրված զգալն է։ Այլ ոչ թե՝ ահա սա քեզ բիզնես, քեզ համար եմ ստեղծել ու քեզ եմ փոխանցում»,- ասել է երգիչը։

Երգչի խոսքով՝ կնոջ հետ փորձում են իրենց երեխաներին բավարար ժամանակ տրամադրել։

«Իսկ եթե իմ երեխան չցանկանա՞ զբաղվել երաժշտությամբ․ քանի դեռ ձեր երեխան զգում է ձեր սերն ու աջակցությունը, ես կարծում եմ՝ ամեն ինչ հաղթահարելի է»,- հավելել է նա։

JAY-Z-ն և Բեյոնսեն ունեն երեք երեխա՝ 9-ամյա Բլուն և 3-ամյա երկվորյակներ Սըրն ու Ռումին: