Սերենա Ուիլյամսը ցուցադրել է՝ ինչպես է դուստրը հոր՝ Ալեքսիս Օհանյանի համար յուղաբլիթներ պատրաստում (տեսանյութ)

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաճախ է սոցցանցերում դստեր՝ 3-ամյա Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի մասնակցությամբ տեսանյութեր հրապարակում, գրում է Essentaly Sports-ը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող թենիսիստուհու հրապարակած վերջին տեսանյութում դուստրը յուղաբլիթներ է «պատրաստում» հոր՝ Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի համար։ Վերջինս էլ «համտեսում» է դրանք։

«Քո յուղաբլիթներն ախորժելի տեսք ունեն»,- տեսանյութում դստերն ասում է Օհանյանը և «համտեսում» դրանք, ինչին ի պատասխան Օլիմպիան հակադարձում է․«Քեզ դուր չեկավ»։

Նշենք, որ զույգն ամուսնացել է 2017 թվականին: Նրանց առաջնեկը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանը, ծնվել է 2017թ. սեպտեմբերի 1-ին: