Կրկին շիկահեր․ Սելենա Գոմեսը կտրուկ ոճափոխության է դիմել (լուսանկարներ)

Հայտնի ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը փոխել է վարսերի գույնը և կրկին շիկահեր դարձել։

Վարսերի գույնը փոխելու մտադրության մասին երգչուհին հայտնել էր դեռևս ձմռանը, սակայն Only Murders in the Building կատակերգությունում նկարահանումների պատճառով չէր կարողացել գունաբացել վարսերը։

Օրերս Սելենան, այնուամենայնիվ, իրականացրել է մտադրությունը և հանրությանը ներկայացել է նոր կերպարով:

Նշվում է, որ երգչուհու մազերի գույնը փոխելու համար վարսահարդարներին պահանջվել է 8 ժամ:

«Այս գույնը ստեղծվել է հատուկ Սելենայի համար, մենք ցանկանում էինք հասնել սառը և տաք երանգի կատարյալ հավասարակշռությանը, որը կհամապատասխաներ նրա մաշկի երանգին: Ստացվեց շատ նորաձև կերպար, որը իդեալական է ամռան համար։ Սովորաբար Սելենան նախընտրում է ավելի բնական գույներ, բայց այս անգամ որոշել է մեծ փոփոխությունների գնալ»,- Elle ամսագրին տված հարցազրույցում պատմել են Գոմեսի ոճաբաններ Նիկի Լին և Ռիավնա Կապրին։

Նշենք, որ երգչուհին առաջին անգամը չէ, որ ներկայանում է շիկահերի կերպարով։