Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի, մոդել Լուսինե Թովմասյանը սոցցանցերի իր էջերում ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։ Նկարներում հաղորդավարուհին ամուսնու և որդու՝ Ալեքի հետ է։

«Տնային երեկոյան թրթիռներ»,- հրապարակված լուսանկարներին կից գրել է Լուսինե Թովմասյանը։

Հավելենք, որ այս շրջանում Լուսինեն վարում է Հանրային հեռուստաընկերության «Առաջին օգնության» հաղորդաշարը։

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականին, զույգն ունի երկու զավակ՝ Արիանան և Ալեքը։