Ռուբինա Խանզադյանը սոցցանցերում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել

Ամերիկահայ թոփ մոդել Ռուբինա Խանզադյանը Ինստագրամում ընկերոջ հետ լուսանկար է հրապարակել։

Լուսանկարում հայ գեղեցկուհին արմավենիների ֆոնին գրկախառնված է երիտասարդի հետ։ Լուսանկարն ակնհայտորեն արված է լողափնյա հանգստավայրում։ Մոդելի ընկերոջ անունը Գաբրիել Ռոսեն է։ Նա հանրային մարդ չէ, Ինստագրմում նրա էջը փակ է։

Բաժանորդները մոդելին շնորհավորանքներ են հղել և գրառման տակ բազմաթիվ դրական մեկնաբանություններ թողել։

Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է Victoria’s Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։

Նա ընտանիքի հետ Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Հիմա ապրում է ԱՄՆ-ում։ 2017 թվականին մոդելը հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշը և իր բիզնեսն ակտիվ զարգացնում է և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ-ում։