Պատգամավորը ծեծի է ենթարկել «Ձայնը» նախագծի մասնակցին

Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» նախագծի նախկին մասնակից Անդրեյ Ցխայը, որն այժմ աշխատում է որպես կարաոկե ակումբի արտ-տնօրեն, հայտարարել է, որ իրեն ծեծի է ենթարկել Նազիևսկ բնակավայրի պատգամավոր Իվան Իլյուշիխինը, այս մասին հայտնում է Telegram-յան «Mash на Мойке» ալիքը։

Ցխայի խոսքով՝ Իլյուշիխինը վերջին տասը տարվա ընթացքում հաստատության մշտական հյուրն է եղել։ Վերջին անգամ կարաոկե այցի ընթացքում պատգամավորը նեղացել է արտ-տնօրենից այն պատճառով, որ բարձրախոսի համար իր հերթն այլ անձ է զբաղեցրել։ Ցխայն այդ օրը հաստատությունում չի եղել և փորձել է խնդիրը լուծել հեռախոսով, բայց ապարդյուն։

Ըստ նրա՝ տղամարդը գնացել է Ցխայի տուն և ծեծի ենթարկել նրան։ Միջադեպից հետո «Ձայնը» նախագծի մասնակցին հիվանդանոց են տեղափոխել։ Պատգամավորը հերքում է իր առնչությունը միջադեպին և պնդում է, որ, իսկապես, երգել է կարաոկեում, բայց երբեք ծեծի չի ենթարկել Ցխային։

Ցխայը 2017թ․-ին մասնակցել է «Ձյանը» նախագծի վեցերորդ եթերաշրջանին։