«Կուզեի բոլորին պատմել քո նուրբ ու խոցելի տեսակի մասին»․ 19–ամյա դստեր հուզիչ շնորհավորանքն Անահիտ Կիրակոսյանի 31-ամյակին

Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ապրիլի 28-ին դառնում է 31 տարեկան։
Այդ առթիվ դուստրը՝ 19-ամյա Լաուրան, հուզիչ շնորհավորանք է գրել մայրիկի մասին։

«Ինչ հետաքրքիր ա, մամ..
Իրար հետ մեծացանք, իրար մեծացրեցինք…
Կյանքի դժվար ապտակները իրար ձեռք բռնած անցանք…
Ամեն փոքր ուրախությունն ու հաջողությունը միասին նշեցինք ..
Քանի՜ անգամ հիասթափություն ապրեցինք, բայց իրարից չհիասթափվեցինք ..
Իրար ընկեր եղանք, քույր  ԲԱՐեԿամ (բարին կամեցող)..
10 Տարի անցավ մեր հանդիպումից..
21 տարեկան «ջահել» աղջկանից դարձար էլեգանտ, հասուն կին։
Մա՜մ, քո մասին անվերջ կխոսեմ..
Կուզեի բոլորին պատմել քո նուրբ ու խոցելի տեսակի մասին..
Քո հուզական աշխարհի, քո անծայրածիր բարության….
Քո «արվեստոտ» հոգու մասին…
Քո կանացի շարժուձևի, խոսելաոճի մասին..
Քո խոսուն աչքերի…
Քո համաչափ դիմագծերի…
Քո հոգատարության, հանդուրժողականության մասին…
Մա՜մ, աշխարհին ուզում եմ պատմել քո մասին.. բայց ուզում եմ աշխարհից թաքցնել քեզ ու պահել մեզ…
Շնորհավոր ծնունդդ։  Ժպտա՛, երջանի՛կ ու առո՛ղջ եղիր, ծաղկի՛ր…Ես կո կողքին եմ…»,– գրել է նա։