Գոհար Ավետիսյանը պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Ինստագրամի հետևորդներին պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց։ Նա առաջին ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից բաժանվել է ամուսնությունից երկու տարի անց։ Այժմ նա ամուսնացած է Սերգեյ Գրիգորյանի հետ, նրանք մեծացնում են իրենց որդուն՝ Գասպարին։

Պատասխանելով հետևորդների հարցերին՝ Ավետիսյանը հայտնել է, թե ինչը չէր հանդուրժի ամուսնության ընթացքում։

«Ինձ համար անտարբերությունից ավելի վատ բան չկա, երբ գիտակցում ես, որ սիրելիիդ համար միևնույնն է։ Թվում է՝ չկա ավելի վատ բան, քան զգացումը, երբ քեզ չեն սիրում ու չեն հարգում։ Հայտնվում է անտարբերություն, և այն սպանում է։ Իսկ դո՞ւք։ Ի՞նչը չէիք հանդուրժի»,- գրել է Ավետիսյանը։

Գոհարը խոստովանել է նաև, որ իր նախկին ընտանիքում ռոմանտիկա չի եղել։

Հիշեցնենք`Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։

Արդյունքում 2012թ-ին Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն սեփական դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)