Դերասանուհի Նատալյա Բոչկարյովան տարիներ առաջ՝ երկրորդ երեխային ունենալուց հետո, կշռում էր 98 կգ: Դերասանուհու համար դա շատ մեծ խնդիր էր. չէ՞ որ ֆիլմերում նրան միշտ բաժին էին հասնում սեքսուալ ու գրավիչ կանանց դերերը:
Գեղեցկուհին երբեք 60 կիլոգրամից ավելի քաշ չէր ունեցել, և նա ոչ միայն բարդույթավորվում էր իր ավելորդ քաշից, այլ նաև չկարողանալով ընդունել իր նոր մարմինը՝ հոգեկան ծանր ապրումների մեջ էր:
Բայց հիմա դերասանուհին հաճախ է կիսվում իր նոր լուսանկարներով, որոնք հիացնում են երկրպագուներին: Նատալիան կարողացավ նիհարել 40 կգ, բայց ինչպե՞ս:
Բոչկարյովան չի դիմել սննդաբանների օգնությանը և սովամահ չի արել իրեն խիստ դիետաներով: Երկու տարի շարունակ Նատալյան, պարզապես, հետևել է առողջ ապրելակերպի:
Գեղեցկուհին երբեք ոչինչ չի կերել երեկոյան ժամերին, հրաժարվել է քաղցրավենիքից ու բարձր յուղայնությամբ ուտեստներից: Նատալյան ակտիվ զբաղվել է սպորտով, օրական մարզասրահներում անցկացնելով 4-5 ժամ:
Իհարկե, իր երազած արդյունքին դերասանուհին հասել է միայն 2 տարի անց:
Չնայած իր գրավիչ կազմվածքին՝ Նատալիան շարունակում է հետևել առողջ ապրելակերպին և նույնը խորհուրդ է տալիս իր բոլոր երկրպագուներին: