Սիրուշոն նոր տեսահոլովակում հանդես կգա ոճափոխված, նոր կերպարում. լուսանկար

Իր ինստագրամյան էջում երգչուհի Սիրուշոն կիսվել է նոր երգի անոնսով ու տեսահոլովակից մեկ լուսանկարով։ Կադրում երևում է, որ «Body On Body» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում երգչուհին հանդես կգա ոճափոխված, նոր կերպարում։
Հրապարակման մեկնաբանություններում երկրպագուները ջերմ խոսքեր են հղել նրան ու նաև կարծիք հայտնել, որ նոր սանրվածքն ավելի է ընգծում երգչուհու գեղեցկությունը։