Երգչուհի Լիլուն նախորդ տարվա նոյեմբերին երկրորդ անգամ մայր է դարձել․ լույս աշխարհ է եկել նրա դուստրը, որին երգչուհին ու ամուսինը տվել են Մարիա անունը։
Փոքրիկի ծնվելուց հետո Լիլուն հասցրել է նկատելիորեն նիհարել և նոր գրառմամբ հայտնել է, թե ինչպես է կարողացել դա անել։
«Ինձ բազմաթիվ նամակներ եք ուղարկել, թե ինչպես եմ նիհարել կարճ ժամանակում, ասեմ, ընդամենը կերակրացանկից հանել եմ հացը և շաքարը, պակասեցրել ուտելիքի չափաբաժինը, թվում է դժվար է, բայց ավելի դժվար է զոռով խցկվել այն զգեստի մեջ, որը մենք շատ հավանում ենք»,- ինստագրամյան էջում գրել է երգչուհին։